«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը,
կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ։
2026 «Խաղաղություն» 2-րդ միջազգային մրցույթ-ցուցահանդես
«Խաղաղություն» 2-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը կայացել է 2026 թվականին Հայաստանում, համախմբել է աշխարհի տարբեր ծայրերից շնորհալի երեխաներին և պատանիներին՝ հնարավորություն տալով արվեստի լեզվով արտահայտել իրենց պատկերացումներն ու երազանքները խաղաղության մասին:
Մրցույթը բաց էր երկու տարիքային խմբերի համար՝ մինչև 10 տարեկան և 10–15 տարեկան։
Աշխատանքների պատկերասրահ
Խաղաղություն
2026
Այս յուրօրինակ միջոցառումը միավորել է ավելի քան 3000 շնորհալի մասնակիցների 348 դպրոցներից՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, այլև աշխարհի 18 երկրներից՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ուրուգվայ, Կանադա, Կիպրոս, Հնդկաստան, Հորդանան, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Բելգիա, Էստոնիա, Անգլիա, Թուրքիա, Ավստրալիա, Ռումինիա, Բուլղարիա և Մեքսիկա։
«Խաղաղություն 2026» 2-րդ մրցույթ – ցուցահանդեսի ԿԱՐԳ
* ԿԱՐԳ ֆայլը վերբեռնելու և ծանոթանալու համար սեղմեք “ԿԱՐԳ” կոճակը
Խաղաղություն
2025
Այս յուրօրինակ միջոցառումը միավորել է 1979 շնորհալի մասնակիցների 330 դպրոցներից՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, այլև աշխարհի 11 երկրներից՝ Եգիպտոս, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ուզբեկստան, Թուրքիա, Հունաստան, Ռուսաստան, Վրաստան, Իսպանիա, Ավստրիա և Ռումինիա։
«Խաղաղություն 2025» մրցույթ – ցուցահանդեսի ԿԱՐԳ
* ԿԱՐԳ ֆայլը վերբեռնելու և ծանոթանալու համար սեղմեք “ԿԱՐԳ” կոճակը
Խաղաղություն
2024
«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը 2024 թվականին նպատակ ուներ բացահայտել կերպարվեստի բնագավառում շնորհալի երեխաներին, խթանել նրանց ստեղծագործական ունակությունների զարգացումը և ինքնադրսևորումը, ինչպես նաև ստեղծել համապատասխան միջավայր:
Երևանի և ՀՀ մարզերի արվեստի, գեղարվեստի, ստեղծագործական և գեղագիտական կենտրոններից ստացվել էր 500 հայտ:
«Խաղաղություն 2024» մրցույթ – ցուցահանդեսի ԿԱՐԳ
* ԿԱՐԳ ֆայլը վերբեռնելու և ծանոթանալու համար սեղմեք “ԿԱՐԳ” կոճակը
Մրցանակների ցանկ 2026
Գրան պրի
Առաջին մրցանակ
Երկրորդ մրցանակ
Երրորդ մրցանակ
Տարիքային խմբեր
Կրտսեր խումբ (մինչև 10 տարեկան)
Ավագ խումբ (10–15 տարեկան)
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
Հպարտությամբ հայտարարում ենք «Խաղաղություն» 2-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի 2026 թվականի հաղթողներին, ովքեր իրենց յուրօրինակ տաղանդով և աշխատանքներով արժանացել են գլխավոր մրցանակների:

