«Խաղաղություն» 2-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ - ցուցահանդես 2026
ՀՀ կրթության, գիտության, մակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամն իրականացրել էր «Խաղաղություն» 2-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը:
Այս նախագիծը, որն արդեն ձևավորում է իր գեղեցիկ ավանդույթները, նվիրված էր աշխարհում խաղաղության խթանմանը՝ պատերազմի և բռնության բացառման գաղափարին:
Մրցույթ-ցուցահանդեսի առանցքային նպատակներն էին.
Բացահայտել կերպարվեստի ոլորտում շնորհալի երեխաներին և պատանիներին:
Խթանել նրանց ստեղծագործական ունակությունների զարգացումն ու ինքնադրսևորումը:
Հարթակ ստեղծել հայկական մանկապատանեկան կերպարվեստը հետագայում միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացնելու համար:
2-րդ մրցույթ-ցուցահանդեսն ապահովեց մասնակիցների մեծ աշխարհագրություն և ցույց տվեց, թե որքան վառ ու խորն է պատանիների պատկերացումը խաղաղության մասին:
Մրցույթի ընթացք
Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի և աշխարհի 18 երկրների՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ուրուգվայ, Կանադա, Կիպրոս, Հնդկաստան, Հորդանան, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Բելգիա, Էստոնիա, Անգլիա, Թուրքիա, Ավստրալիա, Ռումինիա, Բուլղարիա և Մեքսիկա 348 ուսումնական հաստատություններից 3000 երեխաներ: Մասնակիցները բաժանվել էին երկու տարիքային խմբերի՝ մինչև 10 տարեկան և 10–15 տարեկան: Եզրափակիչ փուլ է անցել 80 մասնակից:
Մրցույթ – ցուցահանդեսի հանձնաժողովի անդամներն էին՝
Ամփոփիչ ցուցահանդեսը և հաղթողների պարգևատրման արարողությունը կայացել են 2026 թվականի մայիսի 28-ին Հայաստանի նկարիչների միությունում:
Հաղթողներ
Ավագ խումբ (10–15 տարեկան)
Ագապի Բալայան
Մրցանակ
Գրան Պրի
Խումբ
Ավագ
Տարիք
11
Դպրոց
ՀԱԵ Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոն
Ուսուցիչ
Տաթևիկ Բաբայան
Ֆլորա Գալստյան
Մրցանակ
Առաջին տեղ
Խումբ
Ավագ
Տարիք
12
Դպրոց
Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն
Ուսուցիչ
Վիկտորիա Կարապետյան
Ալեքս Նիկողոսյան
Մրցանակ
Երկրորդ տեղ
Խումբ
Ավագ
Տարիք
13
Դպրոց
Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոց
Ուսուցիչ
Մարինե Ստամբոլցյան
Լուսի Լեպեջյան
Մրցանակ
Երրորդ տեղ
Խումբ
Ավագ
Տարիք
11
Երկիր
Հորդանան
Կրտսեր խումբ (մինչև 10 տարեկան)
Կամիլա Իսկանդարյան
Մրցանակ
Գրան Պրի
Կրտսեր
Տարիք
10
Դպրոց
Արթիկի Հրանտ Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց
Ուսուցիչ
Նարինե Աղաքարյան
Անգելինա Ափոյան
Մրցանակ
Առաջին տեղ
Կրտսեր
Տարիք
9
Դպրոց
Արթիկի Հրանտ Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց
Ուսուցիչ
Հռիփսիմե Գուրգենյան
Արիանա Սիլվիա Նաջարյան
Մրցանակ
Երկրորդ տեղ
Կրտսեր
Տարիք
5
Դպրոց
Կիպրոսում գործող միջազգային կրթական կենտրոն «Ակադեմիա Գնոսիս»
Ուսուցիչ
Խաջիլուկա Արիանդի
Երկիր
Կիպրոս
Միլենա Կալուստյան
Մրցանակ
Երորդ տեղ
Խումբ
Կրտսեր
Տարիք
8
Դպրոց
Վիլյորբանի հայ մշակույթի տուն
Ուսուցիչ
Յանա Սարգսյան
Երկիր
Ֆրանսիա
Պարգևներ
Մրցույթի հաղթողներն արժանացել են պատվոգրերի և խորհրդանշական հուշաքանդակների, իսկ նրանց կողքին կանգնած մանկավարժներն ու ուսումնական հաստատությունները պարգևատրվել են երախտագիտության դիպլոմներով:
«Խաղաղություն» 2-րդ մրցույթ-ցուցահանդեսը շարունակում է իր առաքելությունը՝ խթանելով պատանիների ստեղծագործական թռիչքը և արվեստի ուժով միավորելով տարբեր երկրների երիտասարդ տաղանդներին՝ հանուն աշխարհում խաղաղության գաղափարի տարածման:
