Տարիքային խմբերի մրցանակներ
Մրցույթ-ցուցահանդեսի յուրաքանչյուր տարիքային խմբում (մինչև 10 տարեկան և 10-15 տարեկան) սահմանված են հետևյալ մրցանակները՝
Գրան-պրի՝ Դիպլոմ և հուշաքանդակ մրցանակ
Առաջին մրցանակ՝ Դիպլոմ և հուշաքանդակ մրցանակ
Երկրորդ մրցանակ՝ Դիպլոմ և հուշաքանդակ մրցանակ
Երրորդ մրցանակ՝ Դիպլոմ և հուշաքանդակ մրցանակ
Լրացուցիչ պարգևներ
- Երկրորդ փուլի այն մասնակիցները, ովքեր չեն արժանանում մրցանակների կպարգևատրվեն խրախուսական պատվոգրերով:
- Ներկայացված աշխատանքների բարձր մակարդակ ցուցաբերած ուսումնական հաստատությունները կպարգևատրվեն շնորհակալագրերով:
- Մրցույթ-ցուցահանդեսի դափնեկիրների ուսուցիչները կպարգևատրվեն ցուցահանդես-մրցույթի դիպլոմներով:
- Մրցույթ-ցուցահանդեսի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայական:
- Սահմանված են հատուկ մրցանակներ՝ լավագույն աշխատանքների համար։
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
Մենք հպարտությամբ ներկայացնում ենք «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ 2026 թվականի հաղթողներին, ովքեր իրենց տաղանդով և ստեղծագործական աշխատանքներով արժանացել են բարձրագույն մրցանակների:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և նրանց ուսուցիչներին՝ «Խաղաղություն» թեմայով ստեղծագործություններով խաղաղության գաղափարները վառ պահելու համար:
