«Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ - ցուցահանդեսի ԿԱՐԳ 2026
«Խաղաղություն» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կարգին: Կարգին ծանոթանալու համար խնդրում ենք սեղմել ԿԱՐԳ կոճակը:
Հաճախ տրվող հարցեր
«Խաղաղություն» մրցույթ-ցուցահանդեսը 2026 թվականին Հայաստանում անցկացվող միջազգային միջոցառում է, որը միավորում է 6-15 տարեկան երեխաներին և պատանիներին աշխարհի տարբեր երկրներից՝ ներկայացնելու իրենց ստեղծագործական աշխատանքները «Խաղաղություն» թեմայով: Մրցույթը նպատակ ունի բացահայտելու շնորհալի երեխաներ, խթանելու նրանց ստեղծագործական ունակությունները և տարածելու խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարները:
Մրցույթին կարող են մասնակցել 6-15 տարեկան երեխաներ և պատանիներ՝ երկու տարիքային խմբերում՝ մինչև 10 տարեկան և 10-15 տարեկան (ներառյալ):
Մրցույթի կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է սեղմել ԿԱՐԳ բառը և ուսումնասիրել կարգի փաստաթուղթը
Աշխատանքները պետք է լինեն հեղինակային, «Խաղաղություն» թեմային համապատասխան, այլ մրցույթներում չներկայացված և կատարված ցանկացած նյութի վրա (օրինակ՝ վատման, ստվարաթուղթ, կտավ)՝ նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, գունավոր մատիտներ և այլն): Խմբակային աշխատանքներ չեն ընդունվում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովն ընտրում է 80 մասնակից՝ եզրափակիչ փուլի համար: Երկրորդ փուլում որոշվում են հաղթողները՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝ աշխատանքի ինքնատիպություն, թեմային համապատասխանություն, ինքնուրույն կատարում, կատարման որակ (կոմպոզիցիա, գունային լուծում, նկարչական հմտություններ, դիզայն) և ընդհանուր գեղարվեստական մակարդակ:
Յուրաքանչյուր տարիքային խմբում սահմանված են հետևյալ մրցանակները՝ Գրան-պրի (դիպլոմ և հուշաքանդակ), Առաջին, Երկրորդ և Երրորդ մրցանակներ (դիպլոմ և հուշաքանդակ): Եզրափակիչ փուլի մյուս մասնակիցները ստանում են խրախուսական պատվոգրեր: Բարձր մակարդակ ցուցաբերած ուսումնական հաստատությունները պարգևատրվում են շնորհակալագրերով, իսկ դափնեկիրների ուսուցիչները՝ դիպլոմներով: Բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության վկայական: Կան նաև հատուկ մրցանակներ:
Աշխատանքները և լրացված հայտը ընդունվում են 20.04.2026թ.-05.05.2026թ. ՝ էլեկտրոնային տարբերակով։ Հատը լրացնելու համար սեղմեք ՀԱՅՏ բառը:
Ամփոփիչ ցուցահանդեսի կազմակերպում, հաղթողների հայտարարում, պարգևատրման արարողության իրականացում – մայիսի 25-ից հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում, 2026թ.: Հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողության վայրը – ՀՀ, ք. Երևան
Մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ բոլոր հարցերը, առաջարկությունները, պահանջները Կազմկոմիտեին ներկայացնել մինչև 2026 թ. մայիսի 06-ը՝ uacf.armenia.peace@gmail.com հասցեին, կոնտակտային հեռախոսահամար՝ +37455424523։
Կարող եք նաև օգտագործել կայքի «Հետադարձ կապ» բաժնի ձևը:
