«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ - ցուցահանդեսի ԿԱՐԳ 2025
«Խաղաղություն» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կարգին: Կարգին ծանոթանալու համար խնդրում ենք վերբեռնել և ուսումնասիրել համապատասխան ֆայլը:
Այս տարվա մասնակիցների քանակը
2025 թվականին Հայաստանում անցկացված «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը միավորել է աշխարհի տարբեր անկյուններից ժամանած տաղանդաշատ երեխաներին և պատանիներին՝ ներկայացնելու իրենց պատկերացումները «Խաղաղություն» թեմայի շուրջ։
Այս տարվա հաղթողները
2025 թվականի «Խաղաղություն» մրցույթի հաղթողների աշխատանքներին ծանոթանալու համար սեղմեք «Դիտել ավելին» կոճակը։
Հաճախ տրվող հարցեր
«Խաղաղություն» մրցույթ-ցուցահանդեսը 2025 թվականին Հայաստանում անցկացվող միջազգային միջոցառում է, որը միավորում է 6-15 տարեկան երեխաներին և պատանիներին աշխարհի տարբեր երկրներից՝ ներկայացնելու իրենց ստեղծագործական աշխատանքները «Խաղաղություն» թեմայով: Մրցույթը նպատակ ունի բացահայտելու շնորհալի երեխաներ, խթանելու նրանց ստեղծագործական ունակությունները և տարածելու խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարները:
Մրցույթին կարող են մասնակցել 6-15 տարեկան երեխաներ և պատանիներ՝ երկու տարիքային խմբերում՝ մինչև 10 տարեկան և 10-15 տարեկան (ներառյալ):
Մրցույթի կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է վերբեռնել և ուսումնասիրել կարգի փաստաթուղթը, որը հասանելի է այս էջի ««Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ – ցուցահանդեսի ԿԱՐԳ» բաժնում: ԿԱՐԳ ֆայլը վերբեռնելու և ծանոթանալու համար սեղմեք “ԿԱՐԳ” կոճակը
Մասնակցելու համար ծանոթացեք կարգին՝ վերբեռնելով համապատասխան ֆայլը կայքից: Այնուհետև ներկայացրեք մեկ ստեղծագործական աշխատանք «Խաղաղություն» թեմայով՝ էլեկտրոնային փոստով (uacf.armenia.peace@gmail.com)՝ կցելով լրացված և սկանավորված հայտը: Աշխատանքը պետք է լինի JPG կամ JPEG ձևաչափով, առնվազն A2 չափսի (420×594 մմ), 300 dpi բանաձևով և մինչև 20 ՄԲ ծավալով:
Աշխատանքները պետք է լինեն հեղինակային, «Խաղաղություն» թեմային համապատասխան, այլ մրցույթներում չներկայացված և կատարված ցանկացած նյութի վրա (օրինակ՝ վատման, ստվարաթուղթ, կտավ)՝ նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, գունավոր մատիտներ և այլն): Խմբակային աշխատանքներ չեն ընդունվում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովն ընտրում է 80 մասնակից՝ եզրափակիչ փուլի համար: Երկրորդ փուլում որոշվում են հաղթողները՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝ աշխատանքի ինքնատիպություն, թեմային համապատասխանություն, ինքնուրույն կատարում, կատարման որակ (կոմպոզիցիա, գունային լուծում, նկարչական հմտություններ, դիզայն) և ընդհանուր գեղարվեստական մակարդակ:
Յուրաքանչյուր տարիքային խմբում սահմանված են հետևյալ մրցանակները՝ Գրան-պրի (դիպլոմ և հուշաքանդակ), Առաջին, Երկրորդ և Երրորդ մրցանակներ (դիպլոմ և հուշաքանդակ): Եզրափակիչ փուլի մյուս մասնակիցները ստանում են խրախուսական պատվոգրեր: Բարձր մակարդակ ցուցաբերած ուսումնական հաստատությունները պարգևատրվում են շնորհակալագրերով, իսկ դափնեկիրների ուսուցիչները՝ դիպլոմներով: Բոլոր մասնակիցները ստանում են մասնակցության վկայական: Կան նաև հատուկ մրցանակներ:
Աշխատանքները և սկանավորված հայտը ընդունվում են 2025 թվականի ապրիլի 20-ից մայիսի 5-ը՝ էլեկտրոնային փոստով (uacf.armenia.peace@gmail.com):
Եզրափակիչ փուլի մասնակիցների ընտրությունը կատարվում է 2025 թվականի մայիսի 6-16-ը: Ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարումը և պարգևատրման արարողությունը տեղի կունենան 2025 թվականի մայիսի 24-ին Երևանում՝ Հայաստանի նկարիչների միությունում:
Հարցերի, առաջարկությունների կամ պահանջների համար կապվեք կազմակերպիչների հետ՝ գրելով uacf.armenia.peace@gmail.com հասցեին կամ զանգահարելով +374 98434517, +374 99424523:
Կարող եք նաև օգտագործել կայքի «Հետադարձ կապ» բաժնի ձևը:
