Skip to content Skip to footer

«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ - ցուցահանդես 2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2025 թվականի մարտ-հուլիս ամիսներին անցկացրել է «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը: Այս մրցույթը, որն իրականացվել է երկրորդ անգամ, նվիրված էր աշխարհում խաղաղության խթանմանը՝ պատերազմի և բռնության բացառման գաղափարով:

Մրցույթի նպատակն էր բացահայտել շնորհալի երեխաներին կերպարվեստի ոլորտում, խթանել նրանց ստեղծագործական ունակությունների զարգացումն ու ինքնադրսևորումը, ինչպես նաև ստեղծել համապատասխան միջավայր՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստը միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացնելու համար:

Մրցույթի ընթացք

Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի և աշխարհի 11 երկրների՝ Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի և Ավստրիայի 332 ուսումնական հաստատություններից 2003 երեխաներ: Մասնակիցները բաժանվել էին երկու տարիքային խմբերի՝ մինչև 10 տարեկան և 10–15 տարեկան: Եզրափակիչ փուլ է անցել 80 մասնակից:

Մրցույթ – ցուցահանդեսի հանձնաժողովի անդամներն էին՝

Ամփոփիչ ցուցահանդեսը և հաղթողների պարգևատրման արարողությունը կայացել են 2025 թվականի մայիսի 24-ին Հայաստանի նկարիչների միությունում:

Հաղթողներ

Ավագ խումբ (10–15 տարեկան)

Էլեն
Աճեմյան

Մրցանակ

Գրան Պրի

Խումբ
Ավագ

Տարիք
11

Դպրոց
Աբովյանի գեղարվեստի դպրոց

Ուսուցիչ
Վիկտորյա Կարապետյան

Անգելինա Նավոյան

Մրցանակ

Առաջին տեղ

Խումբ
Ավագ

Տարիք
11

Դպրոց
Ներքին Գետաշեն, Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց

Ուսուցիչ
Նեկտար Սահակյան

Ալեն
Գունանյան

Մրցանակ

Երկրորդ տեղ

Խումբ
Ավագ

Տարիք
13

Դպրոց
Աբովյանի գեղարվեստի դպրոց

Ուսուցիչ
Վիկտորյա Կարապետյան

Հասմիկ Թամազյան

Մրցանակ

Երրորդ տեղ

Խումբ
Ավագ

Տարիք
12

Դպրոց
Աբովյանի գեղարվեստի դպրոց
Ուսուցիչ
Վիկտորյա Կարապետյան
Կրտսեր խումբ (մինչև 10 տարեկան)

Վիկտորիա Վարդանյան

Մրցանակ

Գրան Պրի

Խումբ
Կրտսեր

Տարիք
9

Դպրոց
Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոց
Ուսուցիչ
Էմմա Գալստյան

Ռիտա Բարսեղյան

Մրցանակ

Առաջին տեղ

Խումբ
Կրտսեր

Տարիք
8

Դպրոց
Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոց
Ուսուցիչ
Էմմա Գալստյան

Արսինե Աբելյան

Մրցանակ

Երկրորդ տեղ

Խումբ
Կրտսեր

Տարիք
8

Դպրոց
Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան դպրոց
Ուսուցիչ
Նեկտար Սահակյան

Վանեսսա Սոսյան

Մրցանակ

Երրորդ տեղ

Խումբ
Կրտսեր

Տարիք
9

Դպրոց
Վիեննայի Հ. Շիրազի անվան շաբաթօրյա դպրոց

Ուսուցիչ
Արփինե Մկրտչյան

Երկիր
Ավստրիա

Պարգևներ

Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով և հուշաքանդակներով: Նրանց ուսումնական հաստատություններն ու մանկավարժները նույնպես արժանացել են դիպլոմների՝ իրենց ներդրումն արժևորելու համար:

«Խաղաղություն» մրցույթ-ցուցահանդեսը ոչ միայն խթանում է երեխաների ստեղծագործական ներուժը, այլև նպաստում է խաղաղության գաղափարի տարածմանը՝ միավորելով տարբեր երկրների երիտասարդ տաղանդներ մեկ ընդհանուր նպատակի շուրջ: