Skip to content Skip to footer

«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ - ցուցահանդես 2024

2024 թվականին կայացած «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը նպատակ ուներ բացահայտել կերպարվեստի բնագավառում շնորհալի երեխաներին, խթանել նրանց ստեղծագործական ունակությունների զարգացումն ու ինքնադրսևորումը, ինչպես նաև ստեղծել համապատասխան միջավայր նրանց համար: Մրցույթը կարևոր դեր է խաղացել Հայաստանի մշակութային կյանքում՝ ներգրավելով Երևանի և ՀՀ մարզերի արվեստի, գեղարվեստի, ստեղծագործական և գեղագիտական կենտրոններից ստացված 500 հայտ:

Մրցույթի ընթացք

Առաջին փուլում մանրակրկիտ ընտրություն է կատարվել՝ բացառելով ուսուցիչների միջամտությամբ արված աշխատանքները:

Վճռորոշ փուլ է հասել 160 մասնակից, որոնց տրամադրվել են անհրաժեշտ նկարչական նյութեր՝ սեփական ստեղծագործությունները ստեղծելու համար:

Հանձնաժողովի նախագահ՝ Տ. Մատուլյանը ընդգծել է, որ երեխաների ինքնուրույն աշխատանքը խրախուսելու համար ուսուցիչները չպետք է միջամտեն նրանց ստեղծագործական գործընթացին:

«Խաղաղություն» 2024 թ. կայացած մանկապատանեկան նկարչական մրցույթ - ցուցահանդեսի միջոցառման վառ պահերը կարող եք դիտել սեղմելով այս կոճակին

Մրցանակակիրներ

Մարիա Հովհաննիսյան

Մրցանակ

Առաջին տեղ

Պարգև
Դիպլոմ և 100,000 դրամ դրամական պարգև

Տարիք
8

Դպրոց

Վաղարշապատի համայնքապետարանի Ե. Թադեվոսյանի անվ. գեղարվեստի դպրոց

Ուսուցիչ
Մարիամ Պապոյան

Հասմիկ Նալբանդյան

Մրցանակ

Երկրորդ տեղ

Պարգև
Դիպլոմ և 80,000 դրամ դրամական պարգև

Տարիք
9

Դպրոց
«Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան»

Ուսուցիչ
Ռիտա Սարգսյան

Սարգիս Հովհաննիսյան

Մրցանակ

Երրորդ տեղ

Պարգև
Դիպլոմ և 70,000 դրամ դրամական պարգև

Տարիք
9

Դպրոց
«Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն»

Ուսուցիչ
Ալինա Ստեփանյան

Հատուկ մրցանակներ

Էմիլի Խաչատրյան

Պարգև
Դիպլոմ և 50,000 դրամ նկարչական պարագաներ ձեռք բերելու համար:

Տարիք
9

Դպրոց

«Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց»

Ուսուցիչ
Էմմա Գալստյան

Սյուզաննա Պողոսյան

Պարգև
Դիպլոմ և 50,000 դրամ նկարչական դասընթացի մասնակցության համար

Տարիք
9

Դպրոց
Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոց

Ուսուցիչ
Լուսյա Դելի-Սարգսյան

Հանձնաժողովի համակրանքի մրցանակներ

Արիանա Հարությունյան

Տարիք
9

Դպրոց

Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոց

Ուսուցիչ
Լուսյա Դելի-Սարգսյան

Մարի
Պապայան

Տարիք
11

Դպրոց
Երևանի Զաքարյան արվեստի կենտրոն

Ուսուցիչ
Վարդան Զաքարյան

Արինա
Մկրտչյան

Տարիք
8

Դպրոց
Հ. Իգիթյանի անվ. Գեղագիտության ազգային կենտրոն

Ուսուցիչ
Ալինա Ստեփանյան

Բոլոր 160 մասնակիցները ստացել են հավաստագրեր, իսկ հաղթողների ուսումնական հաստատություններն ու մանկավարժները պարգևատրվել են «Լավագույն մանկավարժ» և «Լավագույն Ուսումնական հաստատություն» անվանակարգերում:

«Խաղաղություն» մրցույթ-ցուցահանդեսը ոչ միայն խթանում է երեխաների ստեղծագործական ներուժը, այլև նպաստում է Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը՝ բացահայտելով նոր տաղանդներ:

«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ - ցուցահանդես 2024 հանձնաժողովի անդամներ

Տիգրան
Մատուլյան

ՀՀ վաստակավոր նկարիչ

Լիլիթ
Սողոմոնյան

ՀՀ նկարիչ

Արման Համբարձումյան

հայ քանդակագործ, գեղանկարիչ

Նանա
Մարտիրոսյան

մանկական միջոցառումների կազմակերպիչ, «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի անդամ